Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477
    480,5

  • EUR

    527
    535

  • RUB

    7,63
    7,83

Կարևոր իրադարձություններ

«Արաբկիր»բկ-ում քաղաքացին գլխով հարվածել է բժշկին. Արսեն Թորոսյանն իրավապահներին կոչ է արել գտնել եւ պատժել մեղավորին

14 Դեկտեմբեր, 2019 14:21
«Արաբկիր»բկ-ում քաղաքացին գլխով հարվածել է բժշկին. Արսեն Թորոսյանն իրավապահներին կոչ է արել գտնել եւ պատժել մեղավորին

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է դեկտեմբերի 11-ին «Արաբկիր»  Բժշկական համալիր բուժօգնության դիմած քաղաքացու կողմից դրսեւորված ագրեսիվ վարքագծին: Նախարարը կոչ է արել իրավապահներին պարզել մեղավորներին և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել նրանց:

«Չկա որևէ արդարացում նման արարքի: Ցանկացած բռնության դեպք, կրկնում եմ ցանկացած նման դեպք բուժաշխատողների նկատմամբ պետք է դատապարտելի  լինի տասնապատիկ ավելի, քանի որ բռնության ենթարկվողը կյանքեր է փրկում, այդ թվում բռնարարի կամ նրա հարազատի»,-գրել է Արսեն Թորոսյանը։

Հիշեցնենք, որ սույն թվականի դեկտեմբերի 11-ին «Արաբկիր» Բժշկական համալիրի ընդունարան են դիմել ծնողներ, ում երեխան ունեցել է բարձր ջերմություն և ջերմային ցնցումներ: Ընդունարանում բժշկական անձնակազմի կողմից բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում երեխայի հայրը դրսևորել է ագրեսիվ պահվածք՝ կոտրել է բժշկի սեղանի ապակին, վնասել է վիրաբուժական ընդունարանի դուռը, պատռել է սեղանին դրված մեկ այլ հիվանդի պատմագիրը: Իրավիճակը կանխվել է հիվանդանոցի եւ անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Երեխան տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ հետագա բուժման նպատակով:

«Արաբկիր»  Բժշկական համալիրի տեղեկատվության համաձայն, հաջորդ օրը` կեսօրին, երեխայի ծնողներն, ըստ  համալիրում գործող կարգի, հրավիրվել են վերակենդանացման բաժնի վարիչի սենյակ՝ երեխայի վիճակի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով: Այդ ընթացքում հայրն անվայել խոսքեր է հնչեցրել բաժանմունքի վարիչի հասցեին և գլխով հարվածել վերջինիս դեմքին՝ բժիշկին պատճառելով մարմնական վնասվածք։

Տեղի ունեցած միջադեպի մասին հայտնվել է Արաբկիրի ոստիկանություն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին