Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    523
    531

  • RUB

    7,56
    7,76

Կարևոր իրադարձություններ

Հեղափոխությունը վտանգում են իշխանության ներսի անհատները. Արման Բաբաջանյան

14 Դեկտեմբեր, 2019 13:58
Հեղափոխությունը վտանգում են իշխանության ներսի անհատները. Արման Բաբաջանյան

Հեղափոխության օրակարգը պաշտպանող միավորների և անհատների մասնակցությամբ հավաքի ժամանակ Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթում ասել է.

«Այս նախաձեռնությունն իմն է, միայն այնքանով, որ ես ընդամենը առաջինն եմ այն հնչեցրել, մինչդեռ միավորման ու համախմբման գաղափարը պարզվում է քննարկվել է բազմաթիվ շրջանակներից ներս՝ անհատական և հավաքական: Վստահ եմ, որ այս գաղափարը կրում են բոլոր այստեղ գտնվողները: Միավորման գաղափարն ու անհրաժեշտությունը շատ պարզ է ու հստակ:

2018 թվականի «Թավշյա» հեղափոխությունը մեզ բոլորիս պատմական հնարավորություն է տվել կառուցելու ավելի լավ երկիր, ավելի ազատ ու ավելի ժողովրդավարական հասարակություն: Կառուցելու մեր բոլորի երազած Հայաստանը, սակայն այդ ճանապարհը հեշտ չէ, այն անցնում է բազմաթիվ խորխորատների ու մարտահրավերների միջով: Հեղափոխության անշրջելիության գաղափարն ըստ էության վտանգի է ենթարկվում ամեն օր, վտանգը բխում է ակնհայտ ռեվանշի օրակարգ ունեցող նախկին հանցավոր իշխանության ներկայացուցիչների կողմից, որոնց նպատակն է ամեն գնով հեղափոխության ընթացքը կանգնեցնելն ու հին Հայաստանը վերադարձնելն է: Հեղափոխությունն արգելակել է ժողովրդին հարստահարելու, երկիրը թալանելու նրանց հնարավորությունը, և նրանք ամեն ինչ անում են անցյալի այդ հոռի բարքերը վերակենդանացնելու համար: Ցավոք հեղափոխությանը սպառնացող վտանգները միայն չեն սահմանափակվում միայն նախկին իշխանությունների նկրտումներով: Հեղափոխությունը վտանգում են նաև հենց իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ»,- ասաց Արման Բաբաջանյանը:


 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին