Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477
    480,5

  • EUR

    527
    535

  • RUB

    7,63
    7,83

Կարևոր իրադարձություններ

Թրամփի հեռախոսազրույցները լսողների ցուցակը կրճատվել է

14 Դեկտեմբեր, 2019 13:42
Թրամփի հեռախոսազրույցները լսողների ցուցակը կրճատվել է

Սպիտակ տունը սահմանափակել է այն մարդկանց թիվը, ովքեր կարող են լսել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցներն այլ երկրների ղեկավարների հետ: Այսպիսի որոշում է կայացվել՝ խուսափելու համար տեղեկատվական արտահոսքից:

CNN-ի տվյալներով՝ հիմա Թրամփի հեռախոսազրույցները կարող են լսել միայն վարչակազմի այն բարձրաստիճան աշխատակիցները, ովքեր իրենց պաշտոններին են նշանակվել հենց Թրամփի կողմից: Այդ ցուցակը ստորագրվել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛ Բրայենի կողմից:

Թրամփի հեռախոսազրույցները այժմ կարող են լսել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Միկ Մալվենինը և նրա տեղակալ Ռոբ Բլերը, ինչպես նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛ Բրայեն և նրա տեղակալ Մեթ Փոթինգերը:

Որոշման պատճառը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցն է, ինչի պատճառով էլ ԱՄՆ նախագահի դեմ իմփիչմենթի գործընթաց է սկսվել:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին