Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477
    480,5

  • EUR

    527
    535

  • RUB

    7,63
    7,83

Կարևոր իրադարձություններ

Հունվարից ուղիղ չվերթներ կիրականացվեն Գյումրիից Փարիզ ու Լոնդոն

14 Դեկտեմբեր, 2019 12:16
Հունվարից ուղիղ չվերթներ կիրականացվեն Գյումրիից Փարիզ ու Լոնդոն

Հունգարական բյուջետային Wizz Air ավիաընկերությունը 2020թ. հունվարից ուղիղ չվերթներ կիրականացնի դեպի Փարիզ ու Լոնդոն: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Ենթադրվում է, որ թռիչքները կիրականացվեն Հայաստանի երկրորդ քաղաքի՝ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից:

Լոուքոստերի՝ ավիափոխադրումների հայկական շուկա մուտք գործելու հետ կապված մանրամասների մասին Երևանում ասուլիսով հանդես կգա ընկերության ներկայացուցիչը:

Wizz Air-ը հունգարական լոուքոստեր է, որը եվրոպական բյուջետային ավիափոխադրողներից ամենահայտնին է: Նրա գործունեության հիմնական ուղղությունը Կենտրոնական Եվրոպայի ներքին և միջազգային թռիչքներն են:

 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին