Կարևոր իրադարձություններ

2019 թվականին ողջ աշխարհում զոհվել է ԶԼՄ-ների ավելի քան 70 աշխատակից

14 Դեկտեմբեր, 2019 10:21
2019 թվականին ողջ աշխարհում զոհվել է ԶԼՄ-ների ավելի քան 70 աշխատակից

2019 թվականի սկզբից աշխարհի 26 երկրներում սպանվել է ԶԼՄ-ների 75 աշխատակից։ Այս մասին ասվում է Press Emblem Campaign ՀԿ-ի կողմից դեկտեմբերի 13-ին Ժնևոuմ հրապարակված ամենամյա զեկույցում։

Ցուցանիշը ցածր է անցած տարվա համեմատ։ 2018 թվականին զոհվել էր ԶԼՄ-ների 113 ներկայացուցիչ։

Այս տարվա ցուցանիշը հուսադրող է, սակայն կազմակերպությունում նշում են, որ ավելի շատ ջանք է պետք գործադրել՝ նրանց անվտանգության ապահովման համար։

2019 թվականին զոհերի թվով առաջատարներն են Մեքսիկան (13), Աֆղանստանն (8) ու Պակիստանը (8), այնուհետև Սիրիան (6), Հոնդուրասը (5) և Ֆիլիպինները (4)։

PEC-ի տվյալներով՝ վերջին 10 տարում աշխարհում սպանվել է ԶԼՄ-ների 1174 ներկայացուցիչ։

 

Լրահոս

Դիտել ավելին