Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    500
    505

  • EUR

    535
    547

  • RUB

    6,34
    6,74

Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Չկա նման բան. Նաիրա Զոհրաբյանը՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին

14 Դեկտեմբեր, 2019 08:50
«Հրապարակ». Չկա նման բան. Նաիրա Զոհրաբյանը՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին

«Հրապարակ»-ը գրում է. «Հայկ Մարությանի հրաժարականի դեպքում պատրաստվում եք քաղաքապետ առաջադրվել, այդ պատճառո՞վ եք այդպես հուժկու պայքարում՝ հարցրինք ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։ «Ոչ, ես նման գործընթաց չեմ տեսնում և քիչ հավանական եմ համարում, որ «Իմ քայլը» գնա ավագանու արտահերթ ընտրությունների։ Մենք միշտ եղել ենք ակտիվ, ինչ վերաբերում է վերջին շրջանի ակտիվությանը, պայմանավորված է քաղաքապետարանի պարալիզացվածությամբ և քաղաքապետի ուղղակի անգործությամբ»:


Նաև` երեսով եք տալիս, որ ընտրել եք Փաշինյանին. է` չընտրեիք։ «Անվերջ Հանրապետականի հետ կոալիցիան և այլ հետագծեր են հիշեցնում, գալիս է մի պահ, երբ դու էլ արդեն, կոռեկտությունը մի կողմ դնելով, պիտի հիշեցնես, որ եթե չլիներ «Բարգավաճը», գոնե լեգիտիմ ճանապարհով, խորհրդարանը վարչապետ չէր ընտրի»:

Կարծում եք` իրենք փշաքաղվեցի՞ն ձեր այդ հիշեցումներից։ «Իրենց կենսաբանական հոգեվիճակը մեզ բացարձակ չի հետաքրքրում»։ Իսկ ձեզ հետաքրքրո՞ւմ է Փաշինյանի հեռացումը՝ պատրաստվո՞ւմ եք հունվարից հետո Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել, Գագիկ Ծառուկյանի՞ն եք տեսնում այդ աթոռին։ «Չկա նման բան»»,-գրում է թերթը։


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին