Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477
    480,5

  • EUR

    528,5
    536,5

  • RUB

    7,64
    7,84

Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Մեղադրող դատախազն Արսեն Բաբայանի գործը կուղարկի դատարա՞ն, թե՞ կկարճի կամ կվերադարձնի լրացուցիչ քննության

14 Դեկտեմբեր, 2019 08:26
«Հրապարակ». Մեղադրող դատախազն Արսեն Բաբայանի գործը կուղարկի դատարա՞ն, թե՞ կկարճի կամ կվերադարձնի լրացուցիչ քննության

«Հրապարակ»-ը գրում է. «Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործից ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի վերաբերյալ անջատված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է:

Գործն ուղարկվել է Դատախազություն, և առաջիկայում պարզ կդառնա՝ մեղադրող դատախազը գործը կուղարկի՞ դատարան, թե՞ կկարճի կամ հետ կվերադարձնի լրացուցիչ քննության։

Արսեն Բաբայանը վստահ է, որ գործը միայն կարճվելու ենթակա է։ «Դատելով գործի նյութերից՝ դատախազությունն այլ բան չունի անելու, քան կարճել գործը՝ հանցադեպի բացակայության հիմքով»,- ասաց նա»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին