Կարևոր իրադարձություններ

Հայկական լրատվամիջոցների իրական սեփականատերերի բացահայտումը՝ «Հաշվետու Մեդիա» ծրագրի թիրախում

12 Դեկտեմբեր, 2019 22:35
Հայկական լրատվամիջոցների իրական սեփականատերերի բացահայտումը՝ «Հաշվետու Մեդիա» ծրագրի թիրախում

«Ինֆո հաուս» հասարակական կազմակերպությունը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացրել է «Հաշվետու մեդիա» ենթադրամաշնորհային ծրագիրը: Ծրագրի նպատակն է հզորացնել կազմակերպությունը, ինչպես նաեւ հանրության համար բացահայտել հայկական լրատվամիջոցների իրական սեփականատերերին:

«Հաշվետու մեդիա» ծրագիրը նպատակ ուներ նվազեցնելու հանրության թերահավատությունը լրատվամիջոցների նկատմամբ: Մենք բացահայտել ենք զանգվածային լրատվամիջոցների իրական սեփականատերերին»,- նշում է ծրագրի ղեկավար Արմինե Աբրահամյանը:

Ծրագրի թիմը նախ ուսումնասիրել է միջազգային լավագույն փորձն այս ոլորտում, այն Հայաստանում կիրառելու հնարավորությունները։ Այնուհետև հարցում է ուղարկվել շուրջ 60  լրատվամիջոցների՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել իրենց իրական սեփականատերերի վերաբերյալ: Լրատվամիջոցներից ընդամենը 6-ն են պատասխանել հարցմանը: «Ինֆո հաուս»-ը լրատվամիոջոցներից ստացած տեղեկությունները համադրելու եւ ամբողջացնելու նպատակով հարցումներ է ուղարկել նաեւ իրավաբանական անձանց պետական ռեգիստր՝ խնդրելով տրամադրել լրատվամիջոցների սեփականատերերի եւ նրանց բաժնեմասերի մասին տեղեկատվություն:

«Համագործակցել ենք ՀՀ պետռեգիստրի հետ, հարցումներ ենք ուղարկել և ստացել ենք դրանց պատասխանները: Կայքում հրապարակել ենք պաշտոնապես հայտարարված սեփականատերերի անունները: Շատ ավելի լավ կլիներ, որ բոլոր լրատվամիջոցները պատասխանեին մեր հարցումներին և նշեին ոչ թե պարզապես պետական ռեգիստրում գրանցված, այլև իրական սեփականատերերի անունները»,- նշում է ծրագրի ղեկավարը:

Լրատվամիջոցների մի մասը լավ գիտակցում է, որ թափանցիկությունը կբերի նաեւ իրենց լրատվամիջոցի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը։ «Փաստինֆո» լրատվական գործակալության խմբագիր Վարուժան Բաբաջանյանը կողմ  է թափանցիկ գործունեությանը.

«Դա շատ ավելի վաղ անցյալից պետք է արվեր, որպեսզի հասարակությունը բոլոր իրողությունները պարզ տեսնի: Բացարձակ կողմ ենք, բոլորը թող հրապարակեն, ինչ խնդիր կա, ինչ ունենք թաքցնելու»,- նշում է նա:

Ծրագրի շրջանակում ստեղծվել է տեղեկատվական առցանց հարթակ, որում հրապարակվել է հայաստանյան 60 լրատվամիջոցների իրական սեփականատերերի մասին տեղեկատվություն՝ հիմնված Պետական ռեգիստրից եւ հենց լրատվամիջոցներից ստացած տվյալների վրա։ Այս ռեսուրսը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին  տեղեկանալ, թե ովքեր են լրատվամիջոցների իրական  սեփականատերերը։ 

 

Info House NGO and Freedom of Information Center of Armenia within the framework of the EU-funded project "Informed Armenia" have implemented "Accountable media" sub-grant project. The goal of the project is to empower the organization, as well as to expose the true owners of Armenian media to the public.

"Accountable Media" project aimed to eliminate public mistrust towards the media. We have discovered the real owners of media outles’’, says Armine Abrahamyan, project director.

Info House NGO has also sent requests to the State Register of Legal Entities to compile and complete the information received from media outlets, requesting information on media owners and their shares

"We have cooperated with the RA State Register, sent requests and received answers to requests. We have officially announced the names of the owners of the site. It would be much better if all media responded to our inquiries and mentioned not the names of the owners registered in the State Register, but the names of the real owners’’ mentions the project director.

Some media outlets are well aware that transparency will also increase public confidence in their media. Varuzhan Babajanyan, owner of  Pastinfo news agency, is for transparency.

‘’This had to be done much earlier so that the public can see all the facts clearly. We are absolutely for it, let everyone publish information on real owners. What is the problem?what do we have to hide?’’, says he

Within the framework of the project an online information platform was created, where information about the real owners of almost 60 Armenian media outlets is published, based on the data received from the State Register and the media companies themselves. This resource allows anyone to find out who the real media owners are.

 

Լրահոս

Դիտել ավելին