Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477,5
    481

  • EUR

    528
    536

  • RUB

    7,68
    7,88

Կարևոր իրադարձություններ

Միջազգային լրատվամիջոցների անդրադարձը՝ ԱՄՆ Սենատի որոշմանը

13 Դեկտեմբեր, 2019 20:07
Միջազգային լրատվամիջոցների անդրադարձը՝  ԱՄՆ Սենատի որոշմանը

Նախօրեին ԱՄՆ Սենատը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը և այն դատապարտող բանաձևը: Բանաձևի միաձայն ընդունումը հայտնվել է միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Միջազգային լրատվամիջոցների ուշադրությանն են արժանացել ոչ միայն սենատոր Ռոբերտ Մենենդեսի հուզմունքը, այլև Սենատի կողմից «ցեղասպանություն» բառի վրա արված կարևոր շեշտադրումն ու հանրապետական սենատորների քվեարկությունը՝ հակառակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի:

ԱՄՆ Սենատի այս որոշմանն անդրադարձել են THE Guardian, The New York Times-ն ու մի շարք այլ հեղինակավոր ԶԼՄ-ներ: 

«CNN»-ի հոդվածագիրը գրել է, որ  Թուրքիան շարունակում է մինչև օրս պնդել, որ այդ սպանությունները ցեղասպանություն չեն, վիճարկում է զոհերի թիվը: «Թրամփի վարչակազմը հանրապետական սենատորներին հորդորել էր արգելափակել նմանատիպ առաջարկները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում՝ այն պատճառաբանությամբ, որ դա կարող է թուլացնել Թուրքիայի հետ բանակցությունները»,-նշել է պարբերականն ու նկատել՝ այնուամենայնիվ, հինգշաբթի օրը առարկություններ չեղան:

 Հեղինակավոր մեկ այլ լրատվամիջոցը՝  «The New York Times»-ը ԱՄՆ Սենատի այս որոշումը ամբողջ աշխարհի հայերի համար խորհրդանշական հաղթանակ է համարել, որ առաջին անգամ Սենատը 1915-ին Օսմանյան կայսրության ձեռքի տակ 1.5 մլն հայերի զանգվածային սպանությունները անվանել է որպես ցեղասպանություն:

 «The Guardian» պարբերականը նկատել է՝ ԱՄՆ Սենատը միաձայն քվեարկությամբ ճանաչել է Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանությունը՝ Թրամփի և Էրդողանի: «Մինչև այժմ Թուրքիան օգտագործում էր իր լծակները՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, ԱՄՆ-ի դաշնակից՝ ճնշելու Հայոց ցեղասպանության ճանաչումը և սպառնում էր երկկողմ հարաբերությունների հետևանքների համար»,-նկատել է պարբերականը։

«NBC News»-ի առանձնահատուկ ուշադրություն է դարձրել բանաձևի համահեղինակ Ռոբերտ Մենենդեսի հուզմունքին. «Ես շնորհակալ եմ, որ այս բանաձևն անցավ այն ժամանակ, երբ դեռ ողջ են այդ ցեղասպանությունից մազապուրծ եղած մարդիկ»,-ասել է Մենենդեսը՝ դադար տալով, որովհետև արցունքները խեղդել են:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին