Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    523
    531

  • RUB

    7,56
    7,76

Կարևոր իրադարձություններ

«Մեդիակամուրջ». Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիան զարգացնում է ՀԿ-ների՝ հանրային հաղորդակցության, տեղեկատվության ազատության գործիքի կիրառության կարողությունները

13 Դեկտեմբեր, 2019 17:39
«Մեդիակամուրջ». Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիան զարգացնում է ՀԿ-ների՝ հանրային հաղորդակցության, տեղեկատվության ազատության գործիքի կիրառության կարողությունները

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացվող «Իրազեկ Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացրել են «Մեդիակամուրջ. Արդյունավետ հաղորդակցություն՝ հանուն հաշվետու կառավարման» ենթադրամաշնորհային ծրագիրը: Ծրագրի նպատակն է կրթական և մեդիա ծառայությունների մատուցման կարողությունների զարգացումն ու առցանց ուսուցման հարթակի ստեղծումը: Նախանշված նպատակի իրականացումը զարգացնելու է մոնիթորինգով և շահերի պաշտպանությամբ զբաղվող հայաստանյան մարզային ՀԿ-ների՝ հանրային հաղորդակցության, տեղեկատվության ազատության գործիքի կիրառության կարողությունները:

  «Մեր ծրագրի նպատակն այն է, որ ցանկացած քաղաքացիական ինստիտուտ՝ այլ կերպ ասած հասարակական կազմակերպություն, որի հետ մենք աշխատում ենք, ունենա բավարար հմտություններ՝ գործիքակազմերը օգտագործելու: Հասարակական կազմակերպությունը, որն անընդհատ աշխատում է հանրության հետ, կարիք ունի պետական քաղաքականության մասին շատ լավ տեղեկացվածության: Տեղեկատվության ազատության գործիքը մեզ հնարավորություն է տալիս ստանալու այդ անհրաժեշտ ինֆորմացիան»,- նշում է ծրագրի ղեկավար Արման Ղազարյանը:

Ծրագրի հաջող իրականացման շնորհիվ շահագրգիռ կողմերը սկսել են ավելի արդյունավետ ու նպատակային համագործակցել իրենց ոլորտներում քաղաքականություն իրականացնող պետական մարմինների հետ:

 Արման Ղազարյանի խոսքով՝ շատ հասարակական կազմակերպությունների կողմից մինչև այս ծրագիրը չէր ընկալվում տեղեկատվության ազատության օրենսդրական մեխանիզմների կիրառության անհրաժեշտությունը. շատերը չգիտեին, որ հասարակական կազմակերպությունները կամ անհատ քաղաքացիները օրենսդրությամբ ունեն հնարավորություն պաշտոնապես դիմելու պետական մարմիններին տեղեկատվություն ստանալու և պետական կառույցները պարտավոր են օրենքով սահմանված կարգով տալ այն ինֆորմացիան, որը գաղտնիքի կամ այլ ինչ որ կատեգորիայի տակ չի  դասակարգվում:

Դրամաշնորհային ծրագրով իրականացվել է մարզային 25  շահառու ՀԿ-ների շրջանում կարիքների գնահատում, որոնց բավարարմանն ուղղված մշակվել են ուսումնական նյութեր՝ վիդեոդասեր, ուսումնական ուղեցույց և տեղադրվել ԵԺԱ ՀԿ-ի նորաբաց կայքում:  

 Ծրագրի շահառու ՀԿ-ները Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիայի կողմից ստանում են անհատական քոուչինգ և մենթորինգ՝ ստացված գիտելիքները գործնականում կիրառելու, ինչպես նաև պետական կառույցների հետ հաջող համագործակցություն հաստատելու համար:

Ենթադրամաշնորհային ծրագրի իրականացման արդյունքում  Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա ՀԿ-ի կայքում նոր  բաժին է ավելացել, որտեղ հրապարակվել են յոթ վիդեոսադեր և դրանց հետ կապված մեդիա հաղորդակցության նյութեր: Ծրագրի արդյունքում պետություն-հասարակական կազմակերպություն գործակցությունը գնալով դառնում է առավել բաց ու հաշվետու, իսկ տեղեկատվություն ստանալն ու այն նպատակային օգտագործելը կրթական և մեդիա ծառայությունների տեսանկյունից ուժեղացնում է մարզային կազմակերպությունների  ներուժը:

Freedom of Information Center of Armenia and Association of Young Journalists NGO within the framework of the EU-financed "Informed Armenia" project have implemented "Media Bridge: effective communication for the transparent governance" sub-grant project.  The goal of the project is to develop educational and media services and create an online learning platform. Implementation of the stated goal will enhance the capacity of Armenian regional NGOs involved in monitoring and advocacy in the field of public communication, Freedom of Information tool.

"The goal of our project is to make sure that any civic institution, in other words NGO we work with, has sufficient skills to use these tools. A public organization that constantly works with the public needs should be well informed about state policy. And the Freedom of Information Tool gives us the opportunity to get that information and in some sense to inform that there is another organization working in that field that is interested in your activity", says Arman Ghazaryan, project director.

With the successful implementation of the project, stakeholders have begun to collaborate more effectively and purposefully with policy makers in their fields.  In Arman Ghazaryan's words, prior to their project, many NGOs did not understand the need to apply legislative mechanisms for Freedom of Information. That is, they were unaware that NGOs or individual citizens have the opportunity to formally apply to government agencies for information, and they are required by law to disclose information that does not fall under the category of secrecy or any other category.

Within the framework of the sub-grant project a needs assessment among 25 beneficiary NGOs in the region was conducted, training materials were prepared- video lessons, training guides, which have been posted on the NGO's website. Project beneficiary NGOs receive personal coaching and mentoring from AYJ NGO to apply their knowledge in practice, as well as to establish successful partnerships with government agencies.

As a result of the implementation of the sub-grant project, a new section was posted on the AYJ's website, where seven video tutorials and related media communication materials were posted. Through the program, state-NGO partnerships are becoming more open and accountable, and receiving information from the perspective of educational and media services enhances the potential of regional organizations.

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին