Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    523
    531

  • RUB

    7,56
    7,76

Կարևոր իրադարձություններ

Հայ ժողովրդի վերքերը կարող է ապաքինել միայն Թուրքիայի խորհրդարանը. Կարո Փայլան

13 Դեկտեմբեր, 2019 17:37
Հայ ժողովրդի վերքերը կարող է ապաքինել միայն Թուրքիայի խորհրդարանը. Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում կատարած գրառմամբ անդրադարձել է ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հայտնում է Ermenihaber-ը:

«Միացյալ Նահանգների Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։

Դե քանի որ այս տարածաշրջանում գործված մեծ հանցանքը հենց այս տարածաշրջանում չի քննարկվում և այստեղ չի վերահստատվում արդարությունը, դրա համար էլ այն դառնում է այլ երկրների խորհրդարանների քննարկման առարկա։

Հայ ժողովրդի վերքերը կարող է ապաքինել միայն մեկ խորհրդարան և դա Թուրքիայի խորհրդարանն է, որի անդամն եմ ես», – գրել է Փայլանը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին