Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,65
    7,85

Կարևոր իրադարձություններ

Մոսկվայում «Իսլամական պետության» ահաբեկչություններ են կանխվել

13 Դեկտեմբեր, 2019 17:35
Մոսկվայում «Իսլամական պետության» ահաբեկչություններ են կանխվել

Ռուսաստանի իրավապահները այսօր Մոսկվայում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբի 5 անդամների, որոնք «մտադրվել էին դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ» կատարել Ռուսաստանի մայրաքաղաքում։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։

Ձերբակալվածներից երկուսը եղել են Ռուսաստանի քաղաքացիներ, երեքը՝ Կենտրոնական Ասիայից եկածներ։ Նրանց մոտ հայտնաբերվել են կապի միջոցներ ու «Իսլամական պետության» պարագլուխների հանձնարարություններ։

Նրանց պատսպարանում էլ իրավապահները հայտնաբերել են ԱԿ ինքնաձիգներ, «Մակարով» տեսակի ատրճանակ և այլ զենք ու զինամթերք։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին