Կարևոր իրադարձություններ

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Volkswagen-ն ու ВАЗ 2107-ը, կա 1 զոհ, 2 վիրավոր.

13 Դեկտեմբեր, 2019 14:11
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Volkswagen-ն ու ВАЗ 2107-ը, կա 1 զոհ, 2 վիրավոր.

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Նորապատ–Հայկավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Volkswagen մակնիշի 36 FZ 917 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 35 PA 816 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, օպերատիվորեն ժամանած Արմավիրի հիվանդանոցի բժիշկները տեղափոխել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Ճանապարհին վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին