Կարևոր իրադարձություններ

Էթյեն Մահչուփյանը՝ Ահմեթ Դավութօղլուի կուսակցության համահիմնադիր

13 Դեկտեմբեր, 2019 14:10
Էթյեն Մահչուփյանը՝ Ահմեթ Դավութօղլուի կուսակցության համահիմնադիր

Թուրքիայի նախկին վարչապետ, արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն այսօր ներկայացրել է իր կողմից հիմնված նոր կուսակցությունը, ինչպես նաև կուսակցության հիմնադիր կազմին։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

Ուշագրավ է, որ «Ապագա» (Gelecek Partisi) անվանումը կրող կուսակցության 154 համամահիմնադիրներից մեկը ազգությամբ հայ հրապարակախոս Էթյեն Մահչուփյանն է։

Էթյեն Մահչուփյանը Ահմեթ Դավութօղլուի վարչապետության օրոք նշանակվել էր Վարչապետի գլխավոր խորհրդական։ Սակայն 2015 թվականի ապրիլին Մահչուփյանը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:  Մահչուփյանը նշել էր, որ պաշտոնից ազատվել է «տարիքային ցենզի» սահմանափակման պատճառով:
Սակայն թուրքական բազմաթիվ ԶԼՄ-ներ Մահչուփյանի հետ կատարվածը մեկանաբանել են այն կերպ, որ նրա պաշտոնանկության պատճառը Հայոց ցեղասպանության իրողության մասին բացահայտ խոսելն էր։

 

Լրահոս

Դիտել ավելին