Կարևոր իրադարձություններ

Թուրքիան շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և Հայաստանի համար. Փաշինյան

13 Դեկտեմբեր, 2019 12:22
Թուրքիան շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և Հայաստանի համար. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությանը 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ անդրադարձավ ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը: Վարչապետը հայ ժողովրդի անունից գնահատանքի խոսքեր ասաց ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին, Ներկայացուցիչների պալատի անդամներին, բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել այս կարևոր, պատմական որոշման կայացման գործում:

Վարչապետը շնորհավորեց հայ ժողովրդին ճշմարտության այս պատմական հաղթանակի առիթով, որը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նոր էջ է բացում և գործընթացը բերում է նոր մակարդակի: Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն, ըստ Փաշինյանի, նաև ցեղասպանությունների կանխարգելման գլոբալ շարժման կարևոր բաղադրիչ է: Վարչապետի համոզմամբ՝ այն նաև անվտանգային բաղադրիչ ունի:

«Այդ պրոցեսը կարևոր է երկրի ու ժողովրդի անվտանգության պահպանման տեսակետից: Ոչ թե 1915 թ. ցեղասպանությունը, այլ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն է ստիպում արձանագրել, որ Թուրքիան շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և ՀՀ համար»,- ասաց նա:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին