Կարևոր իրադարձություններ

Բանակի աշխատավարձերի բարձրացման համար տրամադրվել է 18 միլիարդ դրամ

13 Դեկտեմբեր, 2019 12:03
Բանակի աշխատավարձերի բարձրացման համար տրամադրվել է 18 միլիարդ դրամ

Ազգային ժողովում զինվորական ծառայության հետ կապված մի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ուշադրությունը սևեռեց զինծառայողների դրամական բավարարումների վրա։ Նա ասաց, որ եթե խնայողություններ կան, ու եթե կառավարությունը հայտարարում է, որ փողի խնդիր չկա, ապա թող զինծառայողների աշխատավարձերը բարձրացնի։

Նրան պատասխանելիս պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանն ասաց, որ 2019 թվականի համեմատ 2020 թվականի համար 18 միլիարդ դրամով ավելի են նախատեսել զինծառայողների դրամական բավարարումներն ավելացնելու համար։ Այդ բարձրացումը, ըստ Ղամբարյանի, տեղի է ունեցել այս տարվա կեսին՝ վարչապետի հանձնարարությամբ։

Ղամբարյանը բացատրեց, որ միջինում այդ բավարարումները բարձրացել են 10 տոկոսով, ու նաև հատուկ հավելումներ են սահմանվել բարդ պայմաններում ծառայություն իրականացնողների համար:

 

Լրահոս

Դիտել ավելին