Կարևոր իրադարձություններ

Հիմա ժամանակն է աշխատելու Թրամփի հետ. ամերիկագետ

13 Դեկտեմբեր, 2019 11:28
Հեղինակ՝ Սուրեն Սարգսյան
Հիմա ժամանակն է աշխատելու Թրամփի հետ. ամերիկագետ

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սենատի կողմից բանաձևի ճանաչումն ու մեր հետագա քայլերը

Ինչ տեղի ունեցավ

1. Ընդունված բանաձևը օրենք չէ: Այն հայտարարություն է, չունի իրավաբանական պարտադիր ուժ, նախագահ Թրամփի ստորագրությանն էլ չի գնալու:
2. ԱՄՆ կոնգրեսի երկու պալատները Ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր ընդունեցին:
3. Նախագահն ու պետական պաշտոնյաները պարտավոր չեն կիրառել Ցեղասպանություն բառը:

Ինչու հիմա

1. Այսօր հակաթուրքական տրամադրությունները Վաշինգտոնում շատ ընդգծված են:
2. Թուրքերին պաշտպանելը անշնորհակալ գործ է:
3. Վետո կիրառած սենատորների վրա կար լուրջ հանրային ճնշում, որն ավելի ուժեղ էր, քան Սպիտակ Տան խնդրանքները: Դրա համար նրանք վետոն չվերահաստատեցին:
4. Հաղթանակի լավրերը բացառապես պատկանում են մեր համայնքին, երկու կազմակերպություններին:
5. Թուրք-ամերիկյան հարաբերությունները երբեք այսքան վատ չեն եղել:

Սենց ասեմ. Սա մեր պատերազմը չէր, բայց մենք ունեցանք մեր հաղթանակի բաժինը:

Հ.Գ. Հիմա ժամանակն է աշխատելու Թրամփի հետ»:

 

Լրահոս

Դիտել ավելին