Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    524
    532

  • RUB

    7,41
    7,81

Կարևոր իրադարձություններ

Մահացել է ըմբշամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Բենուր Փաշայանը

13 Դեկտեմբեր, 2019 11:11
Մահացել է ըմբշամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Բենուր Փաշայանը

Կյանքի 60-րդ տարում այսօր առավոտյան մահացել է լեգենդար ըմբշամարտիկ Բենուր Փաշայանը: Այս մասին հայտնում է Aysor.am-ը՝ հղում անելով նրա հարազատներին:

Նա ծնվել է 1959 թ. նոյեմբերի 14-ին, Ախալքալաքում:

ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է:

ԽՍՀՄ երիտասարդական (1977–1979), համաշխարհային ուսանողական խաղերի (1981) հաղթող, աշխարհի գավաթակիր (1982), ԽՍՀՄ (1982–1983), ԽՍՀՄ ժողովուրդների 8-րդ սպարտակիադայի (1983), Եվրոպայի (1981–1982), աշխարհի (1982–1983) չեմպիոն, «Բարեկամություն–84» մրցաշարի հաղթող։ 1983-ի աշխարհի առաջնությունում արժանացել է «լավագույն ըմբիշ» հատուկ մրցանակի։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին