Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    494,5
    501,5

  • EUR

    535,5
    547,5

  • RUB

    6,39
    6,74

Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսը հուզվել է՝ ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո (տեսանյութ)

12 Դեկտեմբեր, 2019 23:45
ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսը հուզվել է՝ ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո (տեսանյութ)

ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, ելույթ ունենալով Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո, հուզվել է:

Շնորհակալություն հայտնելով իր գործընկերներից, որ բանաձևն ընդունվել է հիմա, քանի դեռ Ցեղասպանությունից փրկվածներից ոմանք ողջ են, սենատորը չի կարողացել զսպես հուզմունքը: Նա մի քանի վայրկյան կանգ է առել, ապա նոր շարունակել խոսքը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատը քիչ առաջ միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ մերժելով Թուրքիայի քաղաքականությունը՝ ընդդեմ ԱՄՆ-ում այս ոճրագործության զոհերի ոգեկոչումը:

Բանաձևի հեղինակներն են սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Թեդ Քրուզը:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին