Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    523
    531

  • RUB

    7,56
    7,76

Կարևոր իրադարձություններ

Պարզվել է՝ թե որ տաքսու վարորդն է գերմանացի ուղևորից 34,000 դրամ պահանջել

12 Դեկտեմբեր, 2019 23:40
Պարզվել է՝ թե որ տաքսու վարորդն է գերմանացի ուղևորից 34,000 դրամ պահանջել

Դեկտեմբերի 12-ին սոցցանցերում հրապարակում էր արվել, ըստ որի՝ «Աէրոպորտ սերվիս» տաքսի ծառայության վարորդներից մեկը գերմանացի զբոսաշրջիկին «Զվարթնոց» օդանավակայանից Հանրապետության հրապարակ հասցնելու դիմաց ստացել է 34,000 դրամ՝ ներկայացնելով համապատասխան կտրոն։

Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, հրապարակման հիման վրա ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում սկսվել է նյութերի նախապատրաստման գործընթաց։

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ զբոսաշրջիկին Հանրապետության հրապարակ տարած անձը անհատ տաքսու վարորդ է։  38-ամյա տղամարդը ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում տվել է բացատրություն։

Հանգամանքները պարզվում են։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին