Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,65
    7,85

Կարևոր իրադարձություններ

Քիմ Քարդաշյանն իր բոլոր հետեւորդներին կոչ էր արել զանգել սենատորներին, խնդրել կողմ քվեարկել Ցեղասպանության բանաձեւին

12 Դեկտեմբեր, 2019 23:21
Քիմ Քարդաշյանն իր բոլոր հետեւորդներին կոչ էր արել զանգել սենատորներին, խնդրել կողմ քվեարկել Ցեղասպանության բանաձեւին

Ինչպես արդեն հայտնել ենք, ԱՄՆ կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը միաձայն եւ առանց վերապահումների ընդունել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւը:

Պարզվում է, ամերիկյան իրապատում հեռուստաշոուների աստղ, հայկական արմատներով Քիմ Քարդաշյանը նախքան բանաձեւի ընդունումը ինստագրամի իր էջում խնդրել էր իր բոլոր 153 միլիոն հետեւորդներին զանգահարել իրենց նահանգի կամ իրենց ծանոթ սենատորներին, կոչ անել նրանց ընդունել Հայոց Ցեղասպանության մասին բանաձեւը, որը սենատ էր բերվել արդեն չորրորդ անգամ:

Քարդաշյանը նաեւ կոչ է արել հետեւորդներին կիսվել իր գրառմամբ՝ բանաձեւի ընդունումն անվանելով Ցեղասպանության ճանաչման վերջին փուլ:

Հեռուստաաստղը նաեւ հիշեցրել է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատն արդեն բանաձեւն ընդունել էր 405 կողմ, 11 դեմ ձայներով: Քարդաշյանը գրառման հետ հրապարակել էր Հայոց Ցեղասպանության հուշահամալիրի՝ Ծիծեռնակաբերդի լուսանկարը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին