Կարևոր իրադարձություններ

Էրեբունու ոստիկանները բացահայտել են ատամնաբուժական խանութից արված գողությունը

12 Դեկտեմբեր, 2019 22:49
Էրեբունու ոստիկանները բացահայտել են ատամնաբուժական խանութից արված գողությունը

Դեկտեմբերի 5-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվեց, որ ատամնաբուժական խանութից գողացել են ատամնաբուժական սարքավորումներ և գործիքներ։ Բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկել էին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ՝ պարզելով դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ կասկածյալի ինքնությունը։ Օպերլիզորների տեսադաշտում էր  հայտնվել Նոր Խարբերդում ապրող 50-ամյա մի տղամարդ, որը դեպքից  5 օր անց՝ դեկտեմբերի 10-ին Արարատի մարզի Այգեզարդ գյուղում հայտնաբերվել ու բերման էր ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն։

Հետագա միջոցառումներով ոստիկանները հայտնաբերել են նաև գողոնը։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։

 

 

Լրահոս

Դիտել ավելին