Կարևոր իրադարձություններ

Բացահայտել են բջջային օպերատորի Գորիսում գտնվող մասնաճյուղի ղեկավարի ապօրինությունները

12 Դեկտեմբեր, 2019 20:14
Բացահայտել են բջջային օպերատորի Գորիսում գտնվող մասնաճյուղի ղեկավարի ապօրինությունները

Ոստիկանության Գորիսի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Հայաստանում գործող բջջային օպերատորներից մեկի Գորիս քաղաքում գտնվող մասնաճյուղի ղեկավարը ապօրինություններ է թույլ տվել։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ըստ քննությանը հայտնի տվյալների՝ մասնաճյուղի աշխատակիցներից մեկը  2010-ից 2013 թվականների ընթացքում չի հաճախել աշխատանքի, սակայն նրա անվամբ դուրս է գրվել աշխատավարձ։ Նախնական հաշվարկով՝ ընկերության ֆինանսական միջոցներից դուրս է գրվել խոշոր չափերի՝ ընդհանուր 2 միլիոն 110 հազար դրամից ավելի գումար, որը յուրացվել է։

Նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանության Գորիսի բաժնում քրեական գործ է հարուցվել պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերի յուրացման կամ վատնման հատկանիշներով։ Քրեական գործը ոստիկանությունից փոխանցվել է տարածքային քննչական բաժին՝ հետագա քննության համար։ Հանգամանքները պարզվում են։ 

 

Լրահոս

Դիտել ավելին