Կարևոր իրադարձություններ

Մեծամորի և Նաիրիի բաժիններում ատրճանակ և հրացաններ են հանձնվել

12 Դեկտեմբեր, 2019 20:09
Մեծամորի և Նաիրիի բաժիններում ատրճանակ և հրացաններ են հանձնվել

ՀՀ ոստիկանության Մեծամորի և Նաիրիի բաժիններում դեկտեմբերի 11-ին արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Օպերատիվ տեղեկությունների հիման վրա տարված բացատրական աշխատանքի արդյունքում Մեծամորի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ բաժին է բերել գործարանային համարով ատրճանական և ատրճանակի դատարկ փամփշտատուփ։

Ոստիկանության Նաիրիի բաժին եկած 43-ամյա տղամարդն էլ, որը Եղվարդ քաղաքի բնակիչ է, կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի փամփուշտներ կրակող որսորդական հրացաններ։ Նրա հայտնածով՝ հրացանները պատկանել են հանգուցյալ պապին։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին