Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    524
    532

  • RUB

    7,41
    7,81

Կարևոր իրադարձություններ

Թուրքական կուսակցությունը Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ առաջարկ է ներկայացրել մեջլիս

12 Դեկտեմբեր, 2019 19:49
Թուրքական կուսակցությունը Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ առաջարկ է ներկայացրել մեջլիս

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ, մեջլիսի պատգամավոր Դենիզ Յավուզյըլմազը հայտարարել է, որ կուսակցության անունից, 40 պատգավորի ստորագրությամբ առաջարկ է ներկայացվել խորհրդարան՝ Հայաստանում գտնվող Մեծամորի ատոմակայանի վտանգները ուսումնասիրելու համար. գրում է ermenihaber-ը:

Յավուզյըլմազը  մեջլիսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ  նշել է, որ Մեծամորի ատոմակայանը Իգդիրից ընդամենը 16 կմ հեռավորության վրա է գտնվում, և ատոմակայանի անվտագնությունը Թուրքիայի և տարածաշրջանի երկրների համար կենսական նշանակություն է կրում։

«Պարզելու համար, թե Մեծամորի խնդիրը մեր երկրի և հարևան երկրների վրա ինչ կործանիչ հետևանքներ կարող է ունենալ, ինչպես նաև խնդրին միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու համար, մենք ԺՀԿ-ի անունից, 40 պատգամավորի ստորագրությամբ խորհրդարանական հետազոտության առաջարկ ենք ներկայացրել»,- ասել է Յավուզյըլմազը։  


Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին