Կարևոր իրադարձություններ

Ադուրիսը երկարաձգել է «Ատլետիկի» հետ պայմանագիրը

16 Հոկտեմբեր, 2015 19:27
Ադուրիսը երկարաձգել է «Ատլետիկի» հետ պայմանագիրը

«Ատլետիկի» հարձակվող Արից Ադուրիսը երկարաձգել է ակումբի ղեկավարության հետ պայմանագրի ժամկետը: Բիլբաոյի ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ 34-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2017 թվականի հունիսի 30-ը:

 

Հավելենք, որ Արից Ադուրիսն «Ատլետիկի» կազմում մասնակցել է 234 խաղի, խփել է 96 գոլ, կատարել 33 գոլային փոխանցում, դարձել է Իսպանիայի սուպերգավաթակիր:

 

Լրահոս

Դիտել ավելին