Կարևոր իրադարձություններ

ՔԿ-ն պարզաբանել է կնոջ առևանգման դեպքի մասին

12 Դեկտեմբեր, 2019 18:47
ՔԿ-ն պարզաբանել է կնոջ առևանգման դեպքի մասին

Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել՝ արձագանքելով իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի ահազանգին, թե իրենց կենտրոնում ապաստանած կնոջն ամուսինն առևանգել է, և թե նրա կյանքին վտանգ է սպառնում:

«Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում բռնության դեպքի առթիվ քննվող քրգործի շրջանակներում այսօր տեղի է ունեցել առերեսում կնոջ և ամուսնու միջև: Առերեսման գործողություններն ավարտելուց, բաժնից դուրս գալուց հետո քննչական գործողություններին մասնակից կինը նստել է ամուսնու և իր որդու հետ մեքենան և հեռացել:

Ձեռնարկված գործողությունների արդյունքում նշենք, որ կինն այս պահին հայտնաբերվել է, նա գտնվում է ոստիկանության Արթիկի բաժնում, հայտնել է, որ որդուն տեսնելու համար ինքնակամ նստել է մեքենան և մեկնել ամուսնու հետ, առևանգման որևէ դեպքի, բռնության կամ կնոջ կամքին հակառակ գործողություն իրականացնելու մասին կինն իրավապահներին չի հայտնել»,- տեղեկացնում են քննչական կոմիտեից:

 

Լրահոս

Դիտել ավելին