ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված և օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է իրացնելու նպատակով իրավաբանական փաստ հաստատող, իրավունք վերապահող պաշտոնական կեղծ փաստաթղթերի պատրաստման և իրացման դեպք:
Այդ մասին տեղեկացնում է ԱԱԾ լրատվական ծառայությունը:
Բացի այդ, ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող մեկ այլ ՀՀ քաղաքացի քննությամբ դեռ չպարզված անձից ձեռք է բերել կեղծ տեխզննման կտրոններ՝ յուրաքանչյուրի համար վճարելով 1000 ՀՀ դրամ, որոնք, յուրաքանչյուրը 4000 ՀՀ դրամով, իրացրել է ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով ՀՀ ժամանած ՌԴ և Ղազախստանի քաղաքացիներին:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: