Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ նախագահը պատրաստ է ամբողջ ուժով մտնել հեղափոխության հակառակորդների դեմ պայքարի մեջ

12 Դեկտեմբեր, 2019 18:32
ՊԵԿ նախագահը պատրաստ է ամբողջ ուժով մտնել հեղափոխության հակառակորդների դեմ պայքարի մեջ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը պատրաստ է ամբողջ ուժով մտնել հեղափոխության հակառակորդների դեմ պայքարի մեջ։

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Դավիթ Անանյանն, անդրադառնալով պետական համակարգում հեղափոխության դիմակայության դեմ պայքարի վերաբերյալ վարչապետի հայտարարությանը,  ասաց, որ իրենք կմասնակցեն այդ գործընթացին։

Միաժամանակ, նա կարծիք հայտնեց, որ հայտարարությունն ավելի շուտ քաղաքական էր ու հասցեագրված չէր անձամբ որևէ մեկի։ «Պետական համակարգն աշխարհում միշտ համարվում է կոմֆորմիստական։ Վարչապետն ասաց այդ մասին, այն մասին, որ անհրաժեշտ են ջանքեր, որպեսզի կառավարությունը նույնպես հեղափոխական լինի։ Այն չէր վերաբերում անձամբ պաշտոնյաներից որևէ մեկին կամ գերատեսչությանը»,- ասաց Դավիթ Անանյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին