Կարևոր իրադարձություններ

Օրենքն ընդունվեց. Խոշտանգումները կանխելու համար ոստիկանությունում տեսախցիկներ կդրվեն

12 Դեկտեմբեր, 2019 18:20
Օրենքն ընդունվեց. Խոշտանգումները կանխելու համար ոստիկանությունում տեսախցիկներ կդրվեն

Ազգային ժողովում այսօր ընդունվեց ոստիկանության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է երեք տարվա ընթացքում ոստիկանության բաժինների մուտքերն ու ելքերը, հարցաքննությունների համար օգտագործվող սենյակները ապահովել տեսախցիկներով։

Սրանով նախատեսվում է կանխել խոշտանգումները ոստիկանության բաժիններում։

Ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը հայտնեց, որ այս տարվա ընթացքում նախատեսում են այդպիսի տեսախցիկներ տեղադրել Երևանի 11 բաժիններում։

Պատգամավորներից Սերգեյ Ատոմյանը, որ նախկին քննիչ է, ասաց, որ ցանկության դեպքում մարդուն կարելի է խոշտանգել այլ տեղում և հետո բերել հարցաքննության սենյակ։ Սրան փոխոստիկանապետը պատասխանեց, որ իրենք փորձում են սահմանափակել դրա հնարավորությունը։

Ազգային ժողովի երեք խմբակցությունների կողմ ձայներով նախագիծն ընդունվեց առաջին ընթերցումով։

 

Լրահոս

Դիտել ավելին