Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանն «Իզմիրլյան» ԲԿ-ում է

12 Դեկտեմբեր, 2019 17:33
Ռոբերտ Քոչարյանն «Իզմիրլյան» ԲԿ-ում է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:

Lուրը հաստատեց Քոչարյանի դատապաշտպան Հովհաննես Խուդոյանը:

Խուդոյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոց է տեղափոխվել երեկ՝ դեկտեմբերի 11-ին: Նա հիվանդանոց տեղափոխվելու պատճառների մասին չխոսեց, սակայն նշեց. «Նախատեսվում է, որ այնտեղ կմնա մի քանի օր, բայց վերջնական որոշումը բժշկինն է»:

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի սկզբին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում վիրահատվել էր: Քոչարյանը բժշկական հաստատություն էր տեղափոխվել նաև սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 4-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին