Կարևոր իրադարձություններ

«Ծովակալ Կուզնեցով» ավիակրում հրդեհ է բռնկվել

12 Դեկտեմբեր, 2019 17:20
«Ծովակալ Կուզնեցով» ավիակրում հրդեհ է բռնկվել

Մուրմանսկում «Ծովակալ Կուզնեցով» ավիակիր նավի վրա հրդեհ է բռնկվել, գրում է Интерфакс-ը: Նշվում է, որ ավիակիրը գտնվում էր վերանորոգման փուլում:

Նշվում է, որ հրդեհի հետևանքով 2 մարդ տարհանվել է, իսկ 1-ը համարվում է անհետ կորած:

Ընդհանուր առմամբ, տուժել է 6 մարդ, նրանցից 1-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Տուժածները թունավորվել են այրվող ապրանքների արտանետումների հետևանքով:

 

Լրահոս

Դիտել ավելին