Կարևոր իրադարձություններ

Հայաստան ուղևորությունների թիվը 2019-ի 9 ամիսներին 24 տոկոսով աճել է. Զբոսաշրջության կոմիտե

12 Դեկտեմբեր, 2019 16:03
Հեղինակ՝ ՀՀ Զբոսաշրջության կոմիտե
Հայաստան ուղևորությունների թիվը 2019-ի 9 ամիսներին 24 տոկոսով աճել է. Զբոսաշրջության կոմիտե

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հայաստան ուղևորությունների թիվը 2019 թվականի 9 ամիսներին 24 տոկոսով աճել է.

«ТурСтат ռուսական տուրիստական պորտալը ներկայացրել է 2019 թվականին հանրահայտ երկրների վարկանիշը ռուս զբոսաշրջիկների շրջանում:

ԱՊՀ երկրների շարքում Ռուսաստանից Հայաստան ուղևորությունների թիվը 2019 թվականի 9 ամիսներին 24 տոկոսով աճել է՝ հասնելով մինչև 406 հազարի:

Ռուսաստանի քաղաքացիների համար ամենատարածված զբոսաշրջային ուղղությունների վարկանշային աղյուսակում Հայաստանը 21-րդ տեղում է»:

 

Լրահոս

Դիտել ավելին