Կարևոր իրադարձություններ

Ալիևի օգնականը հայտարարել է, որ Հայաստանը խոչընդոտում է Ղարաբաղի շուրջ բանակցություններին

12 Դեկտեմբեր, 2019 15:42
Ալիևի օգնականը հայտարարել է, որ Հայաստանը խոչընդոտում է Ղարաբաղի շուրջ բանակցություններին

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով վարչության պետ Հիքմեթ Հաջիևը, մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների ընթացքը, դժգոհություն է հայտնել Հայաստանի դիրքորոշումից:

«Հայաստանը կրկին շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտությունը լուծելու հարցում: Հայաստանն ամեն կերպ խոչընդոտում է բանակցային գործընթացին: Նախևառաջ, Հայաստանի կողմից հնչող հակասական հայտարարություններն են խանգարում բանակցություններին»,- նշել է Հաջիևը:

Ըստ նրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ մարդասիրական ակցիա է անցկացվել երկու երկրների լրագրողների փոխադարձ այցի միջոցով: Նմանատիպ նոր նախաձեռնությունների մասին Հիքմեթ Հաջիևին հայտնի չէ:

 

Լրահոս

Դիտել ավելին