Կարևոր իրադարձություններ

Թունավորում Փարաքարում. 3 բնակիչներ թունավորվել էին հեղուկ գազի թերայրումից

12 Դեկտեմբեր, 2019 15:21
Թունավորում Փարաքարում. 3 բնակիչներ թունավորվել էին հեղուկ գազի թերայրումից

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 23:50-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ «Թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել Փարաքար համայնքի 3 բնակիչ:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 23:05-ի սահմաններում, տանը հեղուկ գազի թերայրում է տեղի ունեցել, ինչի հետևանքով վերջիններս թունավորվել են:

Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին