Կարևոր իրադարձություններ

Հրապարակվել է «Տարվա 10 լավագույն մարզիկների» հավակնորդների ցանկը

12 Դեկտեմբեր, 2019 15:06
Հրապարակվել է «Տարվա 10 լավագույն մարզիկների» հավակնորդների ցանկը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հրապարակել է «Տարվա 10 լավագույն մարզիկների» մրցույթին մասնակցող մարզիկների ցանկը:

  1. Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ըմբշամարտ)- Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
  2. Ռուբեն Ալեքսանյան (ծանրամարտ)- աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
  3. Կարեն Ասլանյան (հունահռոմեական ըմբշամարտ)- Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
  4. Արթուր Ավետիսյան (սպորտային մարմնամարզություն)- Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն
  5. Արսեն Բաղրյան (ուշու) – աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
  6. Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ) – Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
  7. Սլավիկ Գալստյան (հունահռոմեական ըմբշամարտ)- աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
  8. Սամվել Գասպարյան (ծանրամարտ)- Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
  9. Դավիթ Գրիգորյան (սամբո) – Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
  10. Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն)- Եվրոպական խաղերի չեմպիոն
  11. Վահագն Դավթյան (սպորտային մարմնամարզություն) – Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
  12. Տիգրան Կիրակոսյան (սամբո)- Եվրոպական խաղերի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն
  13. Արսեն Հարությունյան (ազատ ոճի ըմբշամարտ) – Եվրոպայի չեմպիոն
  14. Արթուր Հովհաննսիյան (բռնցքամարտ) – Եվրոպական խաղերի չեմպիոն
  15. Դավիթ Հովհաննիսյան (ծանրամարտ) – Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
  16. Մաքսիմ Մանուկյան (սամբո) – Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
  17. Արսեն Ղազարյան (սամբո) – Եվրոպական խաղերի փոխչեմպիոն
  18. Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ) – աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն
  19. Գոռ Մինասյան (ծանրամարտ) – աշխարհի փոխչեմպիոն
  20. Հակոբ Մկրտչյան (ծանրամարտ) – աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն
  21. Գրիգոր Մխիթարյան (սամբո) – Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
  22. Հենրիխ Մխիթարյան (ֆուտբոլ)- Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կազմում դարձել է 3 գոլի հեղինակ, մասնավորապես ապահովելով հաղթանակ Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականի հետ խաղում: Անգլիական «Արսենալի» կազմում դուրս է եկել Եվրոպայի լիգայի եզրափակիչ: Անվտանգության նկատառումներից ելնելով չի մեկնել Բաքու՝ հսկայական ճանաչություն է ապահովել Հայաստանի համար եւ նպաստել արցախյան հիմնախնդրի լուսաբանմանը համաշխարհային մամուլում:
  23. Կարապետ Չալյան (հունահռոմեական ըմբշամարտ) – Եվրոպական խաղերի փոխչեմպիոն
  24. Վահագն Չալյան (սամբո) – Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
  25. Արսեն Ջուլֆալակյան (հունահռոմեական ըմբշամարտ) – Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Տարվա տասը լավագույն մարզիկները որոշվելու են SMS քվեարկության, նախարարությունում գրանցված ՀՀ հավաքական թիմերի մարզիչների (ՀՀ մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչները) և մրցույթի քվեարկության համար հավատարմագրված լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ (նշված երեք բաղադրիչներից յուրաքանչյուրը կազմում է մրցույթի ընդհանուր արդյունքի մեկ երրորդ մասը):

 

 

Լրահոս

Դիտել ավելին