Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ գործադուլը շարունակվում է արդեն 7 օր

12 Դեկտեմբեր, 2019 14:51
Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ գործադուլը շարունակվում է արդեն 7 օր

Ֆրանսիայում շարունակվում են կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերը: Պետական հիմնարկությունների աշխատողները գործադուլ են անում արդեն 7 օր շարունակ:

Ֆրանսիայի ողջ տարածքում տրանսպորտային փոխադրությունները կաթվածահար են եղել: Արհմիությունները հայտարարել են, որ նույնիսկ Սուրբ ծննդյան օրերին գործադուլները չեն դադարի:

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը դեկտեմբերի 11-ին հայտարարել էր, որ ամբողջական կենսաթոշակ ստանալու համար ֆրանսիացիները ստիպված կլինեն 2 տարի ավելի աշխատել: Ըստ կառավարության ծրագրի՝ ֆրանսիացիներն իրավունք ունեն թոշակի անցնել 62 տարեկանում, սակայն կենսաթոշակային բոլոր միավորներից և ամբողջական փաթեթից օգտվելու համար հարկավոր է աշխատել մինչև 64 տարեկան:

Ֆրանսիայի սենատորները նույնպես քննադատել են կառավարության կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը:

Ֆրանսիայում այժմ գործում է կենսաթոշակային 42 համակարգ: Երկրի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է ստեղծել մեկ միասնական համակարգ՝ հիմնված վաստակած միավորների վրա: Դա նշանակում է, որ որոշ խմբեր այլևս չեն օգտվի կենսաթոշակային առավելություններից:

 

Լրահոս

Դիտել ավելին