Կարևոր իրադարձություններ

Տվյալ դեպքում Հռոմի պապը ես եմ. Փաշինյան

12 Դեկտեմբեր, 2019 13:45
Տվյալ դեպքում Հռոմի պապը ես եմ. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում քննարկվում էր Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը:
 
Հարցի շուրջ իր վերապահումները ներկայացրեց  ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և առաջարկեց ձեռնպահ մնալ այս ձևով նախագիծը առաջ տանելուց:
 
Տեղից արձագանքեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, սակայն վարչապետը կոչ արեց չվրդովվել:
 
«Դե, եկեք անօրինական գործողություններով իրավական կոչեր անենք, եկեք բռնության մասին կես ժամ քննարկում ունենանք, բայց փոխարենը ինքներս մեզ թույլ տանք անօրինական գործողություններ իրականացնել»:
Վարչապետին այս դիտարկումը դուր չեկավ, և նա կտրուկ հայտարարություն արեց:
 
«Նախարարություններ կան, որ նույնիսկ ճիպոտով տեղից հնարավոր չի շարժել: Մենք ունենք նախարարություններ լիքը պարապ մարդկանցով, որոնց միակ ակնկալիքն այն է, թե երբ  է գալու ժամը լրանալու, որ գնան տուն»,- ասաց վարչապետը, ապա կատակեց. «Եվ պետք չէ Հռոմի պապից կաթոլիկ լինել, տվյալ դեպքում, Հռոմի պապը ես եմ»:
Վարչապետը հայտարարեց, թե մեկ-մեկ նախարարություններից փաստաթղթեր են գալիս, որ «ուզում ես ասել՝ էս ո՞ր դասարանի երեխա է գրել»:
 
«Դա նրանից է, որ դպրոցներում երեխային կանգնեցնում են տաբուրետկի վրա, ասում են՝ արտասանի, հետո՝ մի հատ էլ արտասանի, շատ ավելի հայրենասիրական արտասանի, հետո շատ ավելի հայրենասիրական, որ ՀՀ նախագահը, վարչապետը գան, իրենց մասին բանաստեղծություն արտասանես: Վարչապետի կաբինետում գիտե՞ք՝ ինչ խոսակցություն է տեղի ունեցել, ասում են՝ «այ ցավդ տանեմ, որ էդ ատկատները փակելու եք, մենք կոլապս ենք ունենալու»… էդ դիմադրությունը ես ջարդելու եմ, ուրիշ տարբերակ չկա, որովհետև ՀՀ ժողովուրդն  անձամբ ինձ ձայն ա տվել, որ էս երկրում փոփոխություն տեղի ունենա»:
 

Լրահոս

Դիտել ավելին