Կարևոր իրադարձություններ

Օդանավակայանից Հանրապետության հրապարակ հասնելու համար գերմանացին վճարել է 34.000 դրամ

12 Դեկտեմբեր, 2019 11:46
Հեղինակ՝ Սուրեն Մանուկյան
Օդանավակայանից Հանրապետության հրապարակ հասնելու համար գերմանացին վճարել է 34.000 դրամ

Երեկ երեկոյան «Ֆեյսբուք»-ի օգտատերերից Սուրեն Աղասի Մանուկյանը հրապարակել էր «Աէրոպորտ Սերվիս» ՍՊԸ-ի տաքսի ծառայության կտրոն՝ 34,000 դրամ գումարային նշումով: 

Նա մեկնաբանել էր, որ իր ընկերոջ ծանոթը, որը ժամանել էր Գերմանիայից, «Զվարթնոց» օդանավակայանից «Մարիոթ» հյուրանոց (Հանրապետության հրապարակ) հասնելու համար վճարել է 34,000 դրամ:

«Տաքսիստն էլ ինչ-որ պատահական մեքենա չէ, այլ օդանավակայանի պաշտոնական տաքսիներից: Ես վաղուց այդ տաքսիներից չեմ օգտվում, բայց կարծում եմ, սա ոչ թե նախընտրության հարց է, այլ ոստիկանության զբաղվելու թեմա: Նշում եմ Զբոսաշրջության կոմիտեին, որ փորձենք միասին հասկանալ, ինչ կարելի է անել, քանի որ իմ մոտ լրիվ «իսպանական ամոթ» է, երբ որ դու ոչ մի բանում մեղավոր չես, բայց ուրիշի փոխարեն ահավոր անհարմար ես զգում»,- գրել էր օգտատերը:

Քիչ ուշ նա լրացրել էր գրառումը՝ հայտնելով, որ այդ ամենը ներկայացրել է որպես ահազանգ եւ զգաստության կոչ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին