Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,65
    7,85

Կարևոր իրադարձություններ

Դեկտեմբերի 14-ից ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. Գագիկ Սուրենյան

12 Դեկտեմբեր, 2019 11:38
Հեղինակ՝ Գագիկ Սուրենյան
Դեկտեմբերի 14-ից ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. Գագիկ Սուրենյան

Դեկտեմբերի 13-ին մի հոգեվարքի վրա ցիկլոն է մոտենում Միջերկրական ծովից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը:

«Կենտրոնական և հարավային մարզերում սպասվում են շատ թույլ տեղումներ, լեռնային գոտիներում ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Դեկտեմբերի 14-17-ին Աֆրիկայի հյուսիսից Հայաստան կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանի դեկտեմբերի 14-17-ին աստիճանաբար օր-օրի կբարձրանա այս օրերի համեմատ 5-7 աստիճանով։

Դեկտեմբերի 14-ից հատկապես խիստ բարձր ջերմային ֆոն է սպասվում Տավուշում և Սյունիքում, այս մարզերի հովտային գոտում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +18․․․+20 աստիճանի»,-գրել է Սուրենյանը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին