Կարևոր իրադարձություններ

Կառավարությունն առաջարկում է գովազդը վերադարձնել Հանրայինի եթեր. «Ժամանակ»

12 Դեկտեմբեր, 2019 09:46
Կառավարությունն առաջարկում է գովազդը վերադարձնել Հանրայինի եթեր. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությունները ցանկանում են գովազդը վերադարձնել Հանրային հեռուստատեսության եթեր, և կառավարությունն առաջարկում է համապատասխան փոփոխություն կատարել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում:

Մինչև 2015թ. Հանրայինի եթերում կարելի էր եթերի մինչև 7 տոկոսի տևողությամբ գովազդ տեղադրել: Սակայն 2014թ. ընդունված և 2015-ին ուժի մեջ մտած օրենքով Հանրայինով գովազդն արգելվեց, որպեսզի այդ եթերաժամանակը օգտագործվի ավելի մեծ տեղեկատվական արժեք ունեցող թողարկումների համար:

Հիմա կառավարությունն առաջարկում է ոչ միայն գովազդը վերադարձնել Հանրայինի եթեր, այլև էականորեն մեծացնել դրա ծավալը՝ 7 տոկոսից դարձնելով 7 րոպե մեկ եթերային ժամվա ընթացքում, որը գրեթե 12 տոկոս է կազմում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին