Կարևոր իրադարձություններ

Ու՞մ վարկանիշն է ավելի բարձր. ՀՀ քաղաքական գործիչների անհատական վարկանիշը՝ ըստ IRI-ի. «Ժամանակ»

12 Դեկտեմբեր, 2019 09:30
Ու՞մ վարկանիշն է ավելի բարձր. ՀՀ քաղաքական գործիչների անհատական վարկանիշը՝ ըստ IRI-ի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «International republican institute-ը (IRI) երեկ ԱԺ-ում տեղի ունեցած փակ քննարկման ժամանակ ներկայացրել է իր կողմից անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք վերաբերում են Հայաստանի քաղաքական գործիչների ունեցած անհատական վարկանիշին:

Ըստ հարցման արդյունքների՝ ամենաբարձր վարկանիշն ունի նախագահ Արմեն Սարգսյանը՝ 85 տոկոս, այնուհետև, ըստ նվազման հերթականության, վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 79 տոկոս, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ 71, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ 62, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ 57, ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ 55, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ 54, «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ 53, ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը՝ 48, Ռոբերտ Քոչարյանը՝ 10 և Սերժ Սարգսյանը՝ 6 տոկոս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին