Կարևոր իրադարձություններ

ՀՖՖ նախագահի թեկնածուներից և ոչ ոք չի կարող օգուտ տալ հայկական ֆուտբոլին. Արկադի Անդրեասյան. «Ժողովուրդ»

12 Դեկտեմբեր, 2019 09:12
ՀՖՖ նախագահի թեկնածուներից և ոչ ոք չի կարող օգուտ տալ հայկական ֆուտբոլին. Արկադի Անդրեասյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 23-ին կկայանան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի, ապա նաև ՀՖՖ նախագահի ընտրությունները: Ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար կպայքարի 3 թեկնածու` Արմեն Մելիքբեկյանը, Թովմաս Գրիգորյանը և Խորեն Հովհաննիսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթն այս հարցով զրուցել է «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի հետ, որը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կողմից առաջադրվել է որպես ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածու: Անդրեասյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում չի տեսնում առաջադրված թեկնածուներից և ոչ մեկին:

«Առաջադրված թեկնածուներից և ոչ ոք չի կարող օգուտ տալ հայկական ֆուտբոլին: Կարծում եմ` պետության ղեկավարը պետք է փնտրի և գտնի նրան, ով կարող է աշխատել: Խորեն Հովհաննիսյանի մասով ոչինչ անգամ լսել չեմ ցանկանում, որովհետև հենց նա է քանդել հայկական ֆուտբոլը, իսկ մյուս թեկնածուներին նույնիսկ չեմ էլ ճանաչում և չգիտեմ, թե ինչ կապ ունեն ֆուտբոլի հետ», – նշեց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին