Կարևոր իրադարձություններ

Հայկական տառարվեստը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի`մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

11 Դեկտեմբեր, 2019 23:35
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Հայկական տառարվեստը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի`մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Հայկական տառարվեստը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի`մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

Դեկտեմբերի 11-ին՝ Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 14-րդ նիստին միաձայն որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի` մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտը:

Ազգային արժեքների հանրահռչակումը մեր առաջնահերթություններից է»:

 

Լրահոս

Դիտել ավելին