Կարևոր իրադարձություններ

Թալիբները թիրախավորել են Աֆղանստանի խոշորագույն ամերիկյան ռազմաբազան. զոհվել է 2, վիրավորվել՝ 73 բնակիչ

11 Դեկտեմբեր, 2019 23:10
Թալիբները թիրախավորել են Աֆղանստանի խոշորագույն ամերիկյան ռազմաբազան. զոհվել է 2, վիրավորվել՝ 73 բնակիչ

Ամենաքիչը 2 խաղաղ բնակիչ է սպանվել, 73 բնակիչ վնասվածքներ է ստացել Աֆղանստանի հյուսիսայի Փարվան նահանգում տեղակայված ամերիկյան  «Բահրամ» ռազմաբազայի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:

Այս մասին հայտնում է  TOLOnews ալիքը:

«Բահրամ» ռազմաբազայի արեմտյան մուտքի մոտ առավոտյան պայթել է ավտոմեքենա: Աֆղանստանի ՆԳՆ ներկայացուցիչ Նուսրաթ Ռահիմիի խոսքերով, պայթյունից հետո դեպքի վայրում կրակահերթ է բացվել, հարձակում գործած անձինք կրակ են բացել աֆգանական ուժերի եւ կոալիցիայի ուժերի ուղղությամբ: Ռահիմին նաեւ հայտնել է, որ 3 ահաբեկիչ է լիկվիդացվել, մեկը ձերբակալված է, 3-ն էլ կրակոցները շարունակել են ժամեր շարունակ:

ՆԱՏՕ-ն ավելի ուշ հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ հարձակում գործած զինյալների հիմնական նպատակը եղել է «Բահրամ» ռազմաբազայի  մոտ կառուցվող նոր հիվանդանոցը թիրախավորելը:

«Բահրամ» -ը համարվում էԱՄՆ-ի զինված ուժերի եւ ՆԱՏՕ-ի զորքերի խոշորագույն ռազմաբազան Աֆղանստանում: Պայթյունի հետեւանքով բժշկական հաստատությունն ու կից տները լուրջ վնասներ են կրել:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել են թալիբները:

Հարձակումը ռազմաբազայի մոտակայքում, որտեղ վերջերս այցելել էր ԱՙՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղի է ունեցել ամերիկյան պաշտոնական դեմքերի եւ թալիբների ներկայացուցիչների հետ Քաթարի մայրաքաղաք Դոհայում ունեցած խաղաղ բանակցությունների վերականգնումից հետո:

 

Լրահոս

Դիտել ավելին