Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,65
    7,85

Կարևոր իրադարձություններ

Թրամփը հայտարարել է, որ պաշտպանության մասին օրենսդրական նախագիծ կստորագրի

11 Դեկտեմբեր, 2019 21:39
Թրամփը հայտարարել է, որ պաշտպանության մասին օրենսդրական նախագիծ կստորագրի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաշտպանության մասին 738 միլիարդ դոլարի օրենսդրական նախագիծ կստորագրի։

«Ահա թե ինչ։ Բոլոր մեր առավելությունները վերածվել են վերջնական օրենսդրական նախագծի՝ մեր զինվորականների աշխատավարձի բարձրացում, վճարվող արձակուրդ ծնողների համար, սահմանների պաշտպանություն եւ տիեզերական ուժեր։ Կոնգրե՛ս, մի հետաձգիր դա այլեւս։ Ես անհապաղ կստորագրեմ այդ պատմական պաշտպանական օրենսդրական նախագիծը»,- գրել է նա Twitter-ում։

Կոնգրեսի երկու պալատները պետք է քվեարկեն, որպեսզի ընդունեն պետական պաշտպանության բյուջեի հաստատման մասին տարեկան օրենքը, որը քննադատության է արժանացել առավել լիբերալ տրամադրված դեմոկրատների կողմից։ Նրանք հայտարարում են, որ դրան դեմ կքվեարկեն։

Շաբաթվա սկզբին ներկայացվել է նախագծի փոխզիջումային տարբերակը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին