Կարևոր իրադարձություններ

Արմավիրի Արևիկ գյուղում 10-րդ դասարանի աշակերտը դանակահարել է նույն դպրոցի մեկ այլ աշակերտի. Shamshyan.com

11 Դեկտեմբեր, 2019 21:34
Արմավիրի Արևիկ գյուղում 10-րդ դասարանի աշակերտը դանակահարել է նույն դպրոցի մեկ այլ աշակերտի. Shamshyan.com

Դեկտեմբերի 10-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 11։00-ի սահմաններում Արևիկ գյուղի բնակիչ՝ նույն գյուղի դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ, 15-ամյա Խ. Ս.-ն վիճաբանել է համագյուղացի՝ 16-ամյա Ն. Մ.-ի հետ, ով նույնպես սովորում է նույն գյուղի դպրոցում։

Վիճաբանության ժամանակ Ն. Ս.–ն իր մոտ եղած դանակով հարվածել է Խ. Ս.-ի ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
 

Լրահոս

Դիտել ավելին