Կարևոր իրադարձություններ

Բանտարկված լրագրողների թվով Չինաստանը և Թուրքիան ռեկորդ են գրանցել

11 Դեկտեմբեր, 2019 21:22
Բանտարկված լրագրողների թվով Չինաստանը և Թուրքիան ռեկորդ են գրանցել

Ինչպես տեղեկացնում է CNN-ը, դեկտեմբերի 1-ի դրությամբ առնվազն 250 լրագրողներ  բանտում են գտնվում իրենց մասնագիտական գործունեության պատճառով:

Հատկապես շատ լրագրողներ ձերբակալվում են Չինաստանում, Թուրքիայում, Սաուդյան Արաբիայում և Եգիպտոսում: «Լրագրողների պաշտպանության հարցերով հանձնաժողով» շահույթ չհետապնդող խումբը պարզել է, որ նրանց մեծամասնությունը բանտում է հայտնվել հակապետական գործունեության մեղադրանքով:  
Խմբի հրապարակած նոր զեկույցում նշվել է, որ «կեղծ լուրերի» համար մեղադրվող լրագրողների թիվն այս տարի մեծացել է: Այս տարի նման մեղադրանքով բանտում է հայտնվել 30 լրագրող, նախորդ տարի բանտում հայտնվածների թիվը եղել է 28, իսկ 2012-ին՝ ընդամենը 1:

Զեկույցի համաձայն՝ ցուցակն առաջնորդում է Չինաստանը, որտեղ 2019 թ. առնվազն 48 լրագրող է ձերբակալվել, Թուրքիայում՝ 47, Սաուդյան Արաբիայում՝ 26 , Եգիպտոսում՝ 26:

 

Լրահոս

Դիտել ավելին