Կարևոր իրադարձություններ

Իտալիայի պատկերասրահներից մեկի պատի մեջ հայտնաբերվել է Կլիմտի «Կնոջ դիմանկարը» կտավը

11 Դեկտեմբեր, 2019 20:43
Իտալիայի պատկերասրահներից մեկի պատի մեջ հայտնաբերվել է Կլիմտի «Կնոջ դիմանկարը» կտավը

Ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի «Կնոջ դիմանկարը» կտավը, որը 1997 թվականից գողացված էր համարվում, Պյաչենցայի Ռիչչի Օդդիի ժամանակակից արվեստի պատկերասրահի պատերից մեկի մեջ հայտնաբերել են աշխատակիցները:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են տեղի ոստիկանությունից:

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ կտավը հայտնաբերվել է սև պարկի մեջ, պատկերասրահի ներքին պատերի մեջտեղում:

Այժմ կտավը հանձնված է փորձաքննության, որպեսզի պարզեն, արդյոք խոսքը բնօրինակի մասին է:

«Կնոջ դիմանկարը» ամենաորոնվող համաշխարհային արվեստի գործերի ցուցակում է ներառված:

 

Լրահոս

Դիտել ավելին