Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    523
    531

  • RUB

    7,56
    7,76

Կարևոր իրադարձություններ

Լավրովի հետ Թրամփի հանդիպումը կարեւոր է, բայց ՌԴ եւ ԱՄՆ հարաբերություններում դրական տեղաշարժեր չկան. Պեսկով

11 Դեկտեմբեր, 2019 20:10
Լավրովի հետ Թրամփի հանդիպումը կարեւոր է, բայց ՌԴ եւ ԱՄՆ հարաբերություններում դրական տեղաշարժեր չկան. Պեսկով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կարեւոր իրադարձություն է դարձել, սակայն առայժմ ստիպված չենք խոսել 2 երկրների հարաբերություններում դրական տեղաշարժերի մասին: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Անկասկած, դա կարեւոր պահ է, բուն փաստը, որ ռուսաստանցի նախարարին ընդունել է ԱՄՆ նախագահը՝ կարեւոր պահ է»,- ասել է նա՝ մեկնաբանելով երեքշաբթի Վաշինգտոնում կայացած հանդիպումը: «Այլ հարց է, որ առայժմ ստիպված չենք խոսել մեր երկկողմ հարաբերություններում որեւէ դրական տեղաշարժի մասին,- հավելել է Պեսկովը: - Բայց այսպիսի շփումները կարեւոր են»:
 
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն երեքշաբթի Վաշինգտոնում բանակցություններ են վարել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Երկու հանդիպումների արդյունքներով, որոնք անցել են Պետքարտուղարությունում եւ Սպիտակ տանը, ամերիկյան կողմը նշել է մի ամբողջ շարք ուղղություններ, որոնցով երկրներն ունեն հարաբերությունների բարելավման հնարավորություններ: Ընդ որում՝ Վաշինգտոնը նաեւ ընդունել է, որ շատ այլ հարցերում Մոսկվայի հետ տարաձայնություններն ու մրցակցությունը շարունակում են պահպանվել: Լավրովն իր հերթին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թրամփը գիտակցում է Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների օգուտը, բայց Միացյալ Նահանգներում ուժեր կան, որոնք համաձայն չեն այս տեսակետին եւ խանգարում են  2 երկրների շփումների հաստատմանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին